ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Երևանում առաջիկա օրերին էական տեղումներ չեն սպասվում

Երևանում առաջիկա օրերին էական տեղումներ չեն սպասվում
04.12.2014 | 14:51

Դեկտեմբերի 4-6-ին Հայաստանում, առավելապես արևելյան շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյուն, դեկտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:
Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ Երևանում դեկտեմբերի 4-8-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ